Հանրագիտարան

ՆԻՆԱ ԱՂԱՎԵԼՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 1-ին, ՀՀ Կապան քաղաքում: 1978-83թթ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի, և հոգեբանության ֆակուլտետում: 1983-88թթ անցել է գեղանկարչության մասնավոր ուսուցման դասընթաց: 1994թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային արվեստի ասոցիացիայի անդամ: Ապրում և ստեղծագործում է Երևանում: Նկարչուհու կտավներում արտացոլված է մարդու և բնության գեղեցիկ ներդաշնակումը: Աշխատանքներից են՝ «Տիեզերական սեր» (1993թ., կոլաժ), «Կոմպոզիցիա, դրվագ № 2» (1993թ.), «Մի օր գարնանը» (1993թ.), «Հրաշք օր» (1994թ.), «Այս կանաչ, կարմիր ծաղիկները» (1994թ.), «Վարդաշուշան» (1994թ.) և այլն: 1990թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում (1991թ., 1997-99թթ, 2011թ., 2014թ.), Երևանում (1994թ., 2005թ., 2011թ., 2012թ., 2015թ.), Ստեփանակերտում (1994թ.), Մոսկվայում (1996թ.):