Zark Foundation

Նշան Միրզա

Նշան Միրզա

Արձակագիր, հրապարակագիր

27 հունիս, 1849 - 2 հոկտեմբեր, 1912

Նշան Միրզայան
Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է բանաստեղծ Հովհաննես Վանանդեցու թոռը, դրամատուրգ, թատերական գործիչ Սարգիս Վանանղեցու եղբայրը։ Սովորել է Մեսրոպյան վարժարանում։ 1871թ. հրատարակվել է նրա «Տորա» վեպը, որը ժամանակի արևմտահայ ռեալիստական արձակի նմուշներից է։ Հեղինակն այստեղ դատապարտում է տարափոխիկ սերը, երիտասարդության ցոփ կյանքը, օտարամոլությունը։ 1879թ. «Արշալույս Արարատյան»-ում հատվածաբար լույս է տեսել «Օրիորդ Մարի» վեպը, որը մնացել է անավարտ։ 1883-84թթ նույն թերթում ընդհատումներով տպագրվել է նրա «Երվանդ և Ամելիա» վեպը։ Պարբերական մամուլում անդրադարձել է նաև մշակութային ու կրթական հարցերի։ 1876-77թթ «Գրաբար, թե՞ աշխարհաբար» հոդվածաշարով «Արշալույս Արարատյան»-ի էջերում կրքոտությամբ պաշտպանել է գրաբարը դպրոցներում ուսուցանելու անհրաժեշտությունը։ Կարճ ժամանակով եղել է այդ թերթի խմբագիրը։ Մահացել է Զմյուռնիայում: