Հանրագիտարան

ՇԱՀԱՆ ՋՐՊԵՏՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է Եդեսիայում (Ուրֆա): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1787թ-ից ճանապարհորդել է Կիլիկիայում, Ասորիքում, այցելել Երուսաղեմ։ 1789թ. եղել է Հռոմում, ապա՝ Ֆլորենցիայում, Լիվոռնոյում, ապրել է Ջենովայում։ 1798թ. անձնական ծանոթություն է հաստատել Նապոլեոն Բոնապարտի հետ, նրա հրավերով բնակություն է հաստատել Ֆրանսիայում և աշխատանքի նշանակվել Փարիզի արքունական մատենադարանում։ Նույն տարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում հիմնադրել է հայոց լեզվի ամբիոն, 1799-1801թթ դասավանդել հայոց լեզու, 1811-26թթ վերջնականապես սկզբնավորել հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդումը նույն դպրոցում, որտեղ հայագիտության մեջ առաջին քայլերն են կատարել ապագա նշանավոր հայագետներ Լըվայյան Ֆլորիվալը, Անտուան Ժան Սեն-Մարտենը և ուրիշներ։ 1826թ. հրավիրվել է Թիֆլիս, մի քանի տարի դասավանդել Ներսիսյան դպրոցում, ապա իր հիմնադրած մասնավոր դպրոցում։ Եղել է «Բարձրագույն կարգադրություն Ռուսաստանում գտնվող հայոց լուսավորչական եկեղեցու կառավարության մասին «Կանոնադրության» ստեղծողներից։ 1812թ. Փարիզում ֆրանսերեն ու հայերեն տեքստերով, ծանոթագրություններով և առաջաբանով լույս է ընծայել Մատթեոս Ուռհայեցու«Պատմութիւն»-ից երկու հատված, 1824-ին՝ հունարեն, գրաբար և ֆրանսերեն տեքստերով «Քերականութիւն Դիոնէսիոսի Թրակացւոյ…» («Мёmoire de la Sociё ё de linguistique de Paris», առանձին գրքով՝ 1830թ.) աշխատությունը՝ տեքստաբանական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով, 1829թ.՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը։ Արևելյան կենդանի լեզուների դպրոցում հայոց լեզու ուսուցանելու համար գրել և հրատարակել է «Քերականութիւն Արամեան լեզուի» (1823թ., ֆրանսերեն վերնագիրը՝ «Հայոց լեզվի քերականություն») դասագիրքը։ Ըստ նրա գրաբարը եղել է մեկուսացած լեզու, զերծ է մնացել այլ լեզուների ազդեցությունից, խառնուրդից։ Նկարագրել է հայոց լեզվի զարգացման ընթացքը, նրա պատմության վաղ շրջանի համար տարբերակել վեց հիմնական բարբառ (արարատցի, կորդուացի, աղուանցի, գուգարացի, փոքրհայեցի, պարսկահայեցի), իսկ ավելի ուշ շրջանի համար (14-րդ դար)՝ 30 բարբառ, որոնք անվանել է գավառականք կամ ռամկականք։ Բուն քերականությունը բաժանել է բառագիտության (ձևաբանությունը՝ խոսքի մասերով), շարահյուսության, լեզվաբանության (ուղղագրական, կետադրական, ստուգաբանական, բարբառագիտական, տաղաչափական և այլ հարցեր) բաժինների։ Չնայած նրա լեզվաբանական հայացքները մեծ մասամբ սխալ են, ստուգաբանությունները հիմնված են պատահական նմանությունների վրա և գիտական առանձին արժեք չեն ներկայացնում, այնուամենայնիվ նա որոշակի դրական դեր է կատարել Եվրոպայում հայոց լեզուն ուսումնասիրելու և հայագիտությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես առանձին գիտական առարկա դասավանդելու գործում։ Մահացել է Թիֆլիսում: