Հանրագիտարան
ՇԱՀԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ
Գեղանկարիչ, խեցեգործ
Ծնվել է 1948թ. հունվարի 10-ին, Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1967թ-ից մասնակցել է միջազգային և համամիութենական ցուցահանդեսների: 1986թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Պարգևատրվել է «Վարդգես Սուրենյանց» մեդալով: Նկարչի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի ազգագրության թանգարանում: Նրա կտավները զարդարում են աշխարհի շատ երկրների (Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Չեխիա, Հունգարիա և այլն) մասնավոր հավաքածուներ: 2014թ. անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում: