Հանրագիտարան

ՇԱՀԵ-ԶԱՏԻԿ ՏԱՏՈՒՐՅԱՆ

Հրապարակագիր

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի վիլայեթի Կյուրին քաղաքում: 1928-32թթ եղել է Սիրիայի և Լիբանանի, 1932-35թթ՝ Պաղեստինի, 1936-47թթ՝ Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության անդամ։ Քաղաքական գործունեության համար բազմիցս բանտարկվել է։ 1935թ. Երուսաղեմի բանտում կազմակերպել է քաղաքական բանտարկյալների հացադուլ։ 1941-45թթ եղել է ֆրանսիական դիմադրության շարժման հայկական կազմակերպության ղեկավարներից, Հայ ազգային ճակատի հիմնադիրներից։ 1942-44թթ եղել է «Հայ ճակատ» և «Ժողովուրդ» հակաֆաշիստական ընդհատակյա թերթերի խմբագիրը։ Մասնակցել է Փարիզի հակաֆաշիստական ապստամբությանը (1944թ. օգոստոս)։ 1944-47թթ եղել է Հայ ազգային ճակատի (1945թ-ից՝ Հայ ազգային միություն) կենտրոնական վարչության անդամ, ֆրանսիական Կոմկուսի հայկական հատվածի ղեկավար մարմնի քարտուղարը։ Եղել է հայրենադարձության կազմակերպիչներից։ Աշխատակցել է «Լիբանան» (Բեյրութ), «Երևան» (Փարիզ), «Զանգու» (Փարիզ), «Բանվոր» (Նյու Յորք) և այլ թերթերի։ 1947թ. տեղափոխվել է Հայաստան։ 1948-82թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որտեղ 1964թ-ից եղել է արտասահմանյան հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1972-82թթ՝ կոմիտեի նախագահի տեղակալը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: Մահացել է Երևանում: