Հանրագիտարան

ՇԱՎԱՐՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Հայտնի է եղել նաև Հովհաննես Շավարշ անունով: 1928թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը (այժմ՝ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Աշխատել է գրքի նկարազարդման, հաստոցային գրաֆիկայի, երգիծական պլակատի բնագավառներում: Լավագույն աշխատանքներից են՝ Ս.Լիսիցյանի «Աբու Հասանի մաշիկները» (1950թ.), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1950թ.), Ե.Չարենցի «խմբապետ Շավարշը» (1956թ.) և «Երկիր Նաիրի» (1958թ.) գրքերի նկարազարդումները, «Երիտասարդ բանվորի դիմանկարը» (1930թ.), «Հոկտեմբերի դիրքերում» (1933թ.) գրաֆիկական գործերը, «Ֆաշիստական գեներալի արկածները» (1944թ.) պլակատը: Երևանում բացվել է (1961թ.) նկարչի անհատական ցուցահանդեսը: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: