Ծնվել է Զաքաթալայում։ 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1958թ-ից եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ, 1969թ-ից` արվեստանոցի ղեկավար, 1978-93թթ` Մոսկվայի պետական նախագծման ինստիտուտի Երևանի մասնաճյուղի կազմակերպիչ, 1984թ-ից` տնօրենը: Նրա նախագծերով կառուցվել են Վանաձորի քիմիական կոմբինատի մշակույթի պալատը (1950-53թթ, վերականգնվել է 2003թ.), Երևանի ուսանողական հանրակացարանի համալիրը Նոր Զեյթունում (1961-64թթ), Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ (1962-70թթ), «Էրեբունի» թանգարանը (1968թ.), Սամարղանդի հիմնադրման 2500-ամյակի «Աֆրասիաբ» թանգարանը (1970թ.), բնակելի շենքեր` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձաններ` ՀՀ մարզերում, Սամարղանդում: Արժեքավոր է ճարտարապետի «Հայկական շքամուտքեր» մենագրությունը (1987թ., ռուսերեն): Համահեղինակ է «Օձուն» (1960թ.), «Գոշավանք» (1974թ.) և հեղինակ «Կարմրավոր» (1996թ.) ալբոմների: 1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: