Zark Foundation

Շոթա Ոսկանյան

Շոթա Ոսկանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Ծնվել է 1960թ. հունիսի 26-ին, Երևանում: 1982-87թթ սովորել է Մոսկվայի գեղարվեստի համալսարանում: 1995թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչի ստեղծագործություններում նկատվում է հանգստություն և զգայունություն, լույսը և գույները նրա արվեստի հիմնական ոճն ու լեզուն են: Նրա ստեղծած կոմպոզիցիաները փոքրիկ պարփակված աշխարհներ են, որտեղ գերիշխողը հանգստությունն է և զգացմունքայնությունը: Նրանք բացահայտում են մարդկային հոգու զգացմունքները, որի միջոցով էլ երևում է արտաքին աշխարհը: Մասնակցել է ցուցադրությունների Ռուսաստանում, Ստոկհոլմում, Երուսաղեմում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1995թ., 2000թ., 2003թ., 2004թ., 2011թ., 2015թ.), Փարիզում (2001թ.), Թբիլիսիում (2014թ.): Կտավներից են՝ «Հիշողություններ», «Մարդիկ և տիկնիկները», «Լարախաղացը», «Աղջիկը մրգամանով», «Այգի», քանդակներից են՝ «Նվիրում Վելասկեսին», «Ծաղրածու», «Ցանկասիրություն», «Սպասում», «Գլխարկով աղջիկը» և այլն: Աշխատանքները մշտապես ցուցադրվում են Երևանի «Արամե» պատկերասրահում, Կանադայում, ԱՄՆ-ում: Կտավներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Արցախի թանգարանում: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: