Հանրագիտարան
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ
Մանկավարժ, փիլիսոփա
Ծնվել է Կապադովկիայում: Սերել է կեսարացի հայ տոհմիկ ընտանիքից։ Եղել է Աթենքի ճարտասանական դպրոցի ղեկավարը։ Հունաստանում հայտնի է եղել «Պրոհաերեսիուս» անունով: Կրթությունն ստացել է Աթենքում։ Գրել և ուսուցանել է հունարեն։ Աշխատությունները չեն պահպանվել։ Տեղեկություններ նրա մասին հաղորդում է նրա կենսագիր Եվնապիոսը։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ, այդ թվում Հռոմի ապագա կայսր Հուլիանոսը, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ։ Աշակերտների մեջ մեծ թիվ են կազմել կապադովկիացի հայերը։ Չգերազանցված հռետորի, ճարտասանության ու փիլիսոփայության ուսուցչի նրա տաղանդը ճանաչում է գտել նաև Հռոմում, ուր նա հրավիրվել է որպես թագաժառանգի դաստիարակ։ Կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցվել է նրա արձանը՝ «Rerum regina Roma-regi Eloquentiae» («Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտարախոսության թագավորին») մակագրությամբ։ Թեև եղել է քրիստոնյա, սակայն մանկավարժական գործունեությամբ և աշխատություններով եռանդուն կերպով տարածել է անտիկ հեթանոսական մշակույթի ու գիտության ավանդույթները։ Մահացել է Աթենքում: