Հանրագիտարան
ՊԵՏՈ ՊՈՂՈՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1983թ. հոկտեմբերի 28-ին, Գյումրիում: Ավարտել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: 1998-2000թթ Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում հաճախել է գրաֆիկայի և քանդակի դասընթացների: 2000-05թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի բաժնում, 2000-06թթ` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան: Աշխատել է ջրաներկով, առանց որևէ այլ նյութի խառնուրդի, քաղաքանկարի ժանրում: Ունեցել է վեց անհատական ցուցահանդես Հայաստանում և մասնակցել մի շարք հեղինակավոր ցուցադրությունների արտերկրում, որոնցից են` Շանհայի Ջրաներկի միջազգային բիենալեն (2012թ.), Տոկիոյի հայ-ճապոնական արվեստի ցուցահանդեսը (2012թ.), «Արտակարգ ջրաներկ» մրցանակ (2013թ., Bold Brush Painting Competition), Լոս Անջելեսի «Սինթեզ» միջազգային մրցույթը (2013թ., 3-րդ մրցանակ), Շենժենի ջրաներկի միջազգային բիենալեն (2013-14թթ):