Հանրագիտարան
ՊՈՂՈՍ ԱՆԱՆՅԱՆ
Բանասեր, պատմաբան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Սբ. Ղազարի վանքում: 1940-46թթ Հռոմի Գրիգորյան համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1943թ. դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, 1960թ. ձեռնադրվել վարդապետ։ 1964-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Վատիկանում, 1970թ-ից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր։ Բանասիրության տարբեր հարցեր են շոշափում «Բազմավեպ»-ում լույս տեսած նրա «Ճշդում մը Կորյունի «Վարք Մաշտոց»-ի հրատարակություններուն մեջ» (1955թ.), «Դավիթ Անհաղթի անտիպ մեկ ճառը» (1956թ.), «Ոսկան վարդապետի լատիներեն թարգմանությունը Կորյունի «Վարք Ս.Մեսրոպա» համառոտ պատմության» (հայերեն և իտալերեն, 1966թ.), «Քրիստոնեութեան հետքեր Հայաստանի մէջ Ս.Գրիգոր Լուսավորչի քարօզութենէն առաջ» (1979թ.) ուսումնասիրությունները և առանձին հրատարակություններ։ Աշխատակցել է նաև վարքագրական ու վկայաբանական տասներկու հատորանոց (1961-69թթ) և այլ հանրագիտարանների: Նրա աշխատասիրությամբ լույս են տեսել նաև Կորյունի «Վարք Մաշտոցի» (1998թ.), Զաքարիա Ձագեցու «Ճառք» (1995թ.) գրքերը: Մահացել է Բեյրութում: