Zark Foundation

Պողոս Էսապալյան

Պողոս Էսապալյան

Հայագետ, լեզվաբան

14 հունվար, 1910 - 30 հոկտեմբեր, 1973

Փոլ Էսապալ
Ծնվել է Իրաքի Արբելա քաղաքում: 1921-33թթ սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցում, 1939-44թթ՝ Վիեննայի համալսարանի արևելյան բանասիրության ու լեզվաբանության ֆակուլտետում, 1947-49թթ՝ Սորբոնի համալսարանում և ստացել դոկտորի գիտական աստիճան: Ընդհանուր լեզվաբանական և հայագիտական առարկաներ է ավանդել Վիեննայի Մխիթարյանների դպրոցում (1932-42թթ), Վիեննայի համալսարանում (1942-47թթ), Բոգոտայի (Կոլումբիա) բարձրագույն դպրոցում (1949-50թթ), Կարակասի (1952-59թթ) և Քալիֆորնիայի (1960-67թթ) համալսարաններում: Տպագրել է հոդվածներ «Հանդես ամսօրյա»-ում, այլ պարբերականներում, հանդեսներում, հետազոտել ծագումնաբանական հարցեր, կատարել բանասիրական ուսումնասիրություններ: Առանձին գրքով լույս են տեսել «Տատիանի համաբարբառն և հայերեն Ավետարաններու առաջին թարգմանությունը» (1937թ.) աշխատությունը և «Հայոց լեզվի ընթերցարան, արևելահայ բարբառ» (ԱՄՆ, Քալիֆորնիա, 1966թ.) դասագիրքը: Մահացել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: