Հանրագիտարան

Ջեմմա Քաղցրիկյան

Երգչուհի, դիրիժոր

Ծնվել է 1950թ. մայիսի 17-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ և խմբավարական բաժինները, 1978թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը` Մարտին Մազմանյանի և Արսեն Բադատովի դասարանները: Աշխատել է Լենինականի Խ.Աբովյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում որպես երգ-երաժշտության դասատու և խմբավար, 1973թ-ից՝ Հայաստանի երգչախմբային ընկերության Լենինականի բաժանմունքի մեթոդիստ և սոլֆեջիոյի դասատու՝ Ձայնի պահպանման ստուդիայում: Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի երգ-երաժշտության բաժնում դասավանդել է ձայնի դրվածք և դիրիժորություն: Որպես խմբավար աշխատել է Լենինականի Ն.Տիգրանյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում: 1989թ-ից աշխատել է Լենինականի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում` որպես մեներգչուհի: Միաժամանակ աշխատել է երգիչների հետ` բարձրացնելով նրանց վոկալ-կատարողական վարպետությունը: Երկար տարիներ աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգեցողության և խմբավարական բաժիններում՝ ստանալով դոցենտի կոչում: Տարբեր տարիների աշխատել է նաև «Գոհար» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության երգչախմբի խմբավար, Հայ կաթողիկե եկեղեցու երգչախմբի խմբավար: 2001թ-ից Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ՝ տարբեր ժամանակներում կազմակերպելով և ղեկավարելով երգչախմբեր. Գյումրու երաժշտական դպրոցների տղաների երգչախումբ, երաժշտական դպրոցների դասատուների երգչախումբ, «Արագած» մարզամշակութային կենտրոնի «Նարեկ» քառաձայն երգչախումբ, որի հիման վրա կազմակերպվել է Լորիս Ճգնավորյանի կողմից ստեղծված երգչախումբը: 2012թ. Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի 100-ամյակին նվիրված բեմականացման ժամանակ եղել է երգչախմբի խմբավարը: Նրա ուսանողները մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի երաժշտական ընկերության կողմից կազմակերպված մրցույթներին, «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երգի փառատոնին, «Վերածնունդ» միջազգային փառատոնին` արժանանալով Գրան Պրի և այլ մրցանակների: Կատարած աշխատանքների համար բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալով, Գյումրի համայնքի հուշամեդալով: 2013թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: