Zark Foundation

Ջոն Դոլմայան

Ջոն Դոլմայան

Թմբկահար

Ծնվել է 1973թ. հուլիսի 15-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1978թ. տեղափոխվել է Տորոնտո, ապա` Լոս Անջելես: Վաղ տարիքից հետաքրքրվել է հարվածային գործիքներով: Առաջին անգամ լիարժեքորեն հարվածային գործիք է նվագել 15 տարեկան հասակում: Եղել է ինքնուսույց, անհատական ոչ մեկի մոտ չի պարապել: 1997թ., երբ «Սիսթեմ օֆը Դաուն» խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատրյանը ստացել է ձեռքի վնասվածք և լքել խումբը, Ջոնը միացել է խմբին, որի հետ ձայնագրել է 5 ձայնասկավառակ՝ «System Of A Down» (1998թ.), «Toxicity» (2001թ.), «Steal This Album!» (2002թ.), «Mezmerize» (2005թ.), «Hypnotize» (2005թ.): 2006թ. խումբը ժամանակավորապես դադարել է գործունեությունը: 2006թ., Դարոն Մալաքյանի և 3 այլ երաժիշտների հետ համատեղ, ստեղծել է «Scars on Broadway» խումբը, որը գործել է մինչ 2009թ.: Նշված խմբի հետ 2008թ. ձայնագրել է նույնանուն ձայնասկավառակը: 2010թ-ից «Սիսթեմ օֆը Դաուն» խումբը վերամիավորվել է և նույն թվականից բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: Նրա նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ: Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա: Շատ քննադատներ նրա նվագելու ոճը անվանել են շիզոֆրենիկ: 2006թ. «Դրամ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն թմբկահար»: