Zark Foundation

Ռազմիկ Պողոսյան

Ռազմիկ Պողոսյան

Բանաստեղծ

28 հունիս, 1937 - 6 դեկտեմբեր, 2015

Ծնվել է ՀՀ Քարաձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1969թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1979-90թթ եղել է ՀԳՄ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Գրողի բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում: Հրատարակվել են նրա «Գարնանային նվագներ», «Մի ափ հող» (1980թ.), «Կարոտի սահմանաչափ» (1986թ.), «Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ» (2004թ.), «Մասրածաղկի բույրը» (2010թ.), «Թռչունների պատարագը» (2013թ.) և այլ գրքեր: Եղել է նաև Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենը: 1974թ. արժանացել է ՀԳՄ մրցանակի, 1997թ.` ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան գրական մրցանակի, 2007թ.՝ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ. «Մասրածաղկի բույրը» գրքի համար՝ ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Վանաձորում: