Ծնվել է 1937թ. դեկտեմբերի 28-ին, Երևանում: Դպրոցական տարիների ընթացքում հաճախել է աճպարարական դասերի: 1955թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը և աշխատանքի անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ: 1957-60թթ ծառայել է սովետական բանակում: 1960թ-ից եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար: 1967թ. «ԽՍՀՄ ժողովուրդների պարեր» ծրագրի շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում, Լաոսում, Կամբոջայում, որտեղ արժանացել է Կամբոջայի թագավորի շքանշանին: 1968թ. արժանացել է Հունգարիայի մշակույթի նախարարի մեդալին: Շրջագայել է ԽՍՀՄ բոլոր երկրներով և աշխարհի ավելի քան 50 երկրներում: Պարացանկում հիշարժան են «Բերդ», «Պոռթկում», «Լեռնային պար» և այլ պարեր: 1970թ. հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում: Վերադառնալուց հետո, ընկել և վնասել է ողնաշարը, որի պատճառով դադարեցրել է պարային գործունեությունը: 1962թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1965թ.` Լենինի շքանշանի, 2013թ.` ՀԹԳՄ ոսկե մեդալի: