Ծնվել է Երևանում: 1948թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1953թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող-նկարիչ: Ձևավորել է «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ.) և այլ բազմաթիվ ֆիլմեր: 1960-ական թվականներին Ստեփան Անդրանիկյանի և Վալենտին Պոդպոմոգովի հետ սկզբնավորել է հայկական նոր մուլտիպլիկացիան: Եղել է «Պույ-պույ մուկիկը» (1971թ.), «Աբու Հասանի մաշիկները» (1974թ.), «Երաժշտություն» (1976թ.) մուլտֆիլմերի ռեժիսորը: Երեք անգամ արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1964թ.` Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: