Ծնվել է Թիֆլիսում: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային քանդակագործության բնագավառներում: Գործերից են` «Վարդան Մամիկոնյան» (1970թ., բրոնզ), «Առատություն», «Ստեփան Շահումյան», «Մուսայելյան», «Հարվածային հերթափոխում», «Առաջին դեկրետը», Վարդենիս քաղաքի մուտքը (1968թ., բազալտ, ալյումին, համահեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձան (1968թ., տուֆ, ք. Գավառ, համահեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան): Մահացել է Երևանում: