Zark Foundation

Ռաֆայել Ջրբաշյան

Ռաֆայել Ջրբաշյան

Բեմադրիչ

2 հուլիս, 1923 - 16 հունվար, 2019

Ծնվել է Կիսլավոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց բանասիրության բաժնում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանիարվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը: Դասավանդել է Երևանի դպրոցներում: 1955-69թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ: Բեմադրել է Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ), Ռուբինշտեյնի «Դևը», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» և այլ ստեղծագործություններ: 1971-72թթ եղել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90թթ` Արտաշատի Ա.Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: 1956թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1984-98թթ եղել է ամբիոնի վարիչ, 1994-98թթ` պրոռեկտոր (1986թ-ից՝ պրոֆեսոր): Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Նրա աշակերտներից են եղել հետագայի բազմաթիվ դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Գրել է բազմաթիվ մասնագիտական հոդվածներ, խոհեր, գրքեր, կատարել է թարգմանություններ: 1985թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2008թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: