Zark Foundation

Ռաֆիկ Խաչատրյան

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

7 հոկտեմբեր, 1937 - 16 հունվար, 1993

Ծնվել է ՀՀ Հարթավան գյուղում: Հայտնի է եղել նաև Խաչառ անունով: 1966թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը, 1971թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1976թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում: Նրա աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան ցուցահանդեսներում` Պորտուգալիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հունգարիա: Գործերից են` «Ալեքսանդր Սպենդիարյանի դիմաքանդակը» (1971թ.), «Գարուն» (1972թ.), «Հաղթանակի զինովորը» (1975թ.), «Ստեփան Շահումյան» (1977թ.), «Մաքսիմ Գորկի և Ավետիք Իսահակյան» (1978թ.), «Կոմիտաս» (1978թ.), «Սարգիս Լուկաշին» (1980թ.), «Ձոն խաղաղության» (1984թ.), «Ձուլող բանովորը» (1985թ.), «Հեղափոխության ջահակիրը» (1987թ.) և այլն: Ստեղծել է «Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին» հուշարձաններ` «Մայր Հայրենիք» (1975թ., բազալտ, գ.Հարթավան, 1982թ., բազալտ, գ.Կաթնաղբյուր), «Ջանգյուլում» (1975թ., աղբյուր-ջրավազան, Երևան), Ատոմ Աբրահամյանի հուշարձանը (գ.Գառնի) և այլն: «Մայր Հայրենիք» մոնումենտալ հուշարձանը ընդգրկվել է 1960-80թթ ԽՍՀՄ լավագոյն մոնումենտալ հուշարձանների շարքի մեջ: Հանդիսացել է արցախյան ազատագրական պատերազմի նվիրյալ մասնակիցներից ու գաղափարախոսներից մեկը: Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հակոբջան Թադևոսյանի, Մովսես Գորգիսյանի և այլ նվիրյալ հայորդիների հետ հանդիսացել է Հայաստանի Անկախության Բանակի շտաբի անդամներից մեկը: Կազմակերպել է օգնության ավտոշարասյունների ուղարկումը Արցախ: Նրա արվեստանոցը հանդիսացել է զինապահեստ և տպարան արցախյան ազատագրական շարժման ջոկատների համար: Դեռ 1960-ականներին հանդիսացել է Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի գաղափարակիցն ու ընկերը: Մահացել է Երևանում: