Zark Foundation

Ռոբերտ Աթայան

Ռոբերտ Աթայան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

1 նոյեմբեր, 1915 - 5 մարտ, 1994

Ծնվել է Թեհրանում: Եղել է գրողներ Արշակ Աթայանի որդին, Ռաֆայել Աթայանի եղբայրը: 1934-35թթ հոր հետ անհիմն բռնադատվել է՝ մոտ վեց ամիս անցկացնելով Երևանի բանտում, այնուհետև 3 տարի շարունակ գտնվել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հսկողության ներքո: 1941թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործության բաժինը: 1944թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, որտեղ եղել է երաժշտության տեսության ամբիոնի վարիչը (1977թ-ից` պրոֆեսոր): Ուսումնասիրել է հայկական ժողովրդական և միջնադարյան երաժշտություն, խազային նոտագրություն, կազմել և խմբագրել Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակությունը, գրել կամերային գործիքային և վոկալ երկեր, մշակել ժողովրդական և աշուղական երգեր, միջնադարյան մեղեդիներ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, թաղված է Երևանում: