Հանրագիտարան

ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1951թ. հունվարի 8-ին, ՀՀ Անիի շրջանի Գուսանագյուղ գյուղում: 1958-68թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանիարվեստանոցում: 1986թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներն են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Դերասան), «Մակբեթ» (Դունկան), «Ռոմեո և Ջուլիետ» (Իշխան), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Անխելք), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Երևում), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Կայափա), «Փարիզյան դատավճիռ» (Վարդան Ալթունյան), Մ.Սովաժոնի «Չաո» (Կուֆիսել), Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Մանուկ աղա), «Բարի գալուստ», Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Սոնդերս), Վ.Սարոյանի «Խենթացած մի գնա», Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի«Անվերջ վերադարձ» (Միշտ աշխատող) և այլն: Նկարահանվել է «Մենավոր ընկուզենին» (1986թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1993թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Ժանո» (2004թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «Welcome papa» (2009թ.), «Հովիվը» (2012թ.) ֆիլմերում: Բեմադրել է «Կատագերգություն» (ըստ Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ի) և Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» ներկայացումները: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 1998թ-ից Արհեստակցական միության նախագահն է: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀԹԳՄ ոսկե մեդալի: