Հանրագիտարան

ՌՈԼԱՆԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1986թ. հունիսի 12-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Հ.Շավարշյանի անվան թիվ 40 միջնակարգ դպրոցը: Ակուստիկ կիթառի դասընթացներ ստանալուց հետո, 2001թ. ստեղծել է «Ռեյնկարնացիա» փանք-ռոք խումբը, որն հետագայում ստեղծագործել է նաև ռեգգի ոճի մեջ: Գրել է երաժշտություն և հանդիսացել խմբի վոկալիստը: 2007թ. թողարկել է առաջին հայկական ռեգգի ձայնասկավառակը` «Ջանֆիդայից Ջամայկա 60կմ» և նկարահանել առաջին տեսահոլովակը` «Ջան Ռաստաման»: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում ու արտերկրում: Խմբի կազմով մենահամերգներ է ունեցել երևանյան մի շարք ակումբներում: Թողարկել է նաև «Մի գդալ սեր» (2010թ.), «Աղ ու հաց» (2013թ.), «Սպիտակ» (2014թ.), «Ջուր (H2o)» (2022թ.) ձայնասկավառակները: Նրա երգացանկից հայտնի են «Էլի լավա», «Մի գդալ սեր», «Սիրունիկ ես», «Սեր», «Յար արի», «Երևան», «Սիրուս կսպասեմ», «Ով սիրուն, սիրուն» և այլ երգեր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ «Ռադիո Վան» ռադիոկայանի «Տարվա լավագույն երգ» (2008թ., «Էլի լավա»), «Տարվա լավագույն հիթ» (2009թ., 2010թ., 2011թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ., 2013թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ալտերնատիվ ալբոմ» (2009թ., «Մի գդալ սեր»), Մոսկվայի հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա հիթ» (2010թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ.), «Դար 21» հեռուստաընկերության «Տարվա լավագույն խումբ» (2014թ.) և այլն: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: