Zark Foundation

Ռոմանոս Սահակյան

Ռոմանոս Սահակյան

Բանաստեղծ, արվեստաբան

1 փետրվար, 1939 - 6 մարտ, 2015

Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: 1972թ-ից պետական համալսարանում և մի շարք բուհերում վարել է հայոց լեզվի, հայ գրականության, գրականության տեսության, մշակութաբանության դասընթացներ: Դասավանդել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1995թ-ից` Հայաստանի գրողների միությունների անդամ է: Հեղինակել է բանաստեղծական 13 գիրք, այդ թվում` «Տիեզերական համանվագ» (1997թ.), «Երկրային ճամփորդ հավերժի ճամփին» (2001թ.), «Գեղագիտություն» (2008թ.), «Arc Poctica» (2009թ.), «Արարչական սեր» (2010թ.), նաև` 2 գիտական մենագրություն և 60 գիտական հոդվածներ։ Արժանացել է ԳԴՀ-20, հայ-գերմանական բարեկամության ամրապնդման համար մրցանակի, 1993թ.` ՀԳՄ Ղազարոս Աղայանի անվան մրցանակի, 2006թ.` «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2009թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» և ԼՂՀ «Մռավի ղողանջներ» մեդալների: Մահացել է Երևանում: