Հանրագիտարան

ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս

Ծնվել է Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ): Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում: 1950թ. ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը: 1967թ-ից եղել է «Մարմարա» թերթի խմբագիրը: Լույս են տեսել գրողի «Բառասխալ» (1972թ.), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972թ.) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983թ., հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983թ.) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965թ.) հոդվածաշարը: 1982թ-ից տպագրվել են նրա «Յուշատետր» (հատոր 1-41) փիլիսոփախոհական նոթերը: Գրել է նաև պիեսներ, որոնցից հայտնի են «Կեանքի մը երեք կիրակիները» (բեմ.՝ 1959թ.), «Կիրակնօրեա հաշուեփակ» (բեմ.՝ 1959թ.), «Մարդը և իր կեղեւը» (բեմ.՝ 1987թ.), «Մահը ա՞յս է արդեօք» (բեմ.՝ 1994թ.), «Օդանաւին անիւները» (2004թ․), «Իսթանպnւլահայ Նnր Բանաստեղծnւթեան Վէպը» (2004թ․), «Ասիկա Այբ Է» (2005թ․), «Գրադարանիս մnռցnւած գիրքերը Թարգմանչաց Տօն մը Թեհրանահայnւթեան մօտ» (2006թ․), «Առագաստ դէպի բանաստեղծnւթիւն» (2006թ․), «Հիւանդnւթեան օրեր» (2006թ․), «Պտnյտ Հայ Գրականnւթեան Քnւլիսներnւն Մէջ» (10 հատnր, 2007-12թթ), «Քանի Մը ծառեր անտառին մէջ» (2009թ․), «Անկարելի Նամակ Մեր Սիրելիներnւն» (2009թ․), «Մեր Հայրերnւն Ժամացnյցը» (2010թ․), «Կեանքը Խմբագրատnւնէն Ներս» (2010թ․), «Զրnյց Հինցած Գրիչի Մը Հետ» (2011թ․), «Դիմանկարներ» (2012թ․), «Պտnյտ Մը Հայnց Լեզnւի Բառարանին Մէջ» և այլն։ 2001թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 2001թ. արժանացել է Թուրքիայի Հայոց պատրիարքարանի առաջին կարգի պատվո շքանշանի և օրհնության կոնդակին, 2002թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի պետական և Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների ոսկե մեդալներին, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդլի, 2009թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մեդալի, 2011թ.՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Ստամբուլում։