Հանրագիտարան

ՌՈՒԲԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կինոօպերատոր

Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 19-ին, Երևանում: 1981-85թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոգիտական բաժնում` Ալբերտ Յավուրյանի արվեստանոցում: Ավարտել է նաև Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների պետական ինստիտուտը` գեղարվեստական ֆիլմերի օպերատոր մասնագիտությամբ: 1985-2006թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես տեխնիկ, ապա` օպերատորի ասիստենտ: 2006թ-ից աշխատում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում` որպես բեմադրող-օպերատոր: Համագործակցել է մի շարք ռեժիսորների և հեռուստաընկերությունների հետ: Որպես բեմադրող-օպերատոր հանդես է եկել ավելի քան 20 երաժշտական, 40 գովազդային հոլովակներում, մի շարք ֆիլմերում, որոնցից են` «Зима тревоги нашей» (1989թ.), «Բումերանգ» (1990-91թթ), «На обочине» (2002թ.), «Խճճված զուգահեռներ» (2007թ.), «Տիկնիկ» (2008թ.), «Տաքսի, էլի լավա» (2008թ.), «Նոր տարվա կինո» (2009թ.), «Արարատից Սիոն» (2010թ.), «Նետում» (2010թ.), «Земляк» (2010թ.), «Ես եմ» (2012թ.), «Օրենքից դուրս» (2013թ.): Հայաստանի և ԱՊՀ կինեմատոգրաֆիստների միությունների անդամ է: