Zark Foundation

Ռուբեն Էլբակյան

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Ծնվել է 1971թ. հունվարի 16-ին, Երևանում: 7 տարեկան հասակում ընդունվելով Երևանի երիտասարդական ֆիլհարմոնիկ երգչախումբ` ձեռք է բերել «Փոքրիկ Կառուզո» անվանումը: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում` Գոհար Գասպարյանի դասարանում: 1998թ. տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է երգարվեստի ուղին և մենահամերգներով հանդես է եկել մի շարք երկրներում և Ֆրանսիայի տարբեր քաղաքների մեծ բեմերում: Հանդես է եկել Լյուքսեմբուրգյան, Կաննի փառատոնների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում: 2010թ. ապրիլի 24-ին, Փարիզի Հաղթանակի կամարի ներքո, կատարել է Հայաստանի և Ֆրանսիայի հիմները` Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի ուղեկցությամբ: Նրա «Նեապոլիտանական երգեր» ալբոմը բարձր գնահատականի է արժանացել Լիրիկական արվեստի ֆրանսիական ակադեմիայի կողմից: Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված «Կոմիտաս» ալբոմը FNAC-ի կողմից արժանացել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»: 2011թ. Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային Հանրության կողմից արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչման: