Հանրագիտարան

ՌՈՒԲԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Պրոդյուսեր

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 3-ին, Երևանում: 1987-93թթ սովորել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվիչ մեքենաներ բաժնում: 1995թ. ավարտել է նույն բաժնի ասպիրանտուրան: 1989-93թթ մասնակցել է ՈւՀԱ «Երմի» թիմի ելույթներին, որի կազմում 1992թ. դարձել է հաղթող: 1991-93թթ եղել է «Շարմ» ընկերության գործադիր տնօրենը, 1993թ.՝ Հայաստանի ՈւՀԱ լիգայի տնօրենը, 1996-98թթ՝ «Նորք» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը: 1995թ-ից հանդիսացել է ավելի քան 65 նախագծերի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր: Հիմնադրել է «Դիմակ» ստեղծագործական միավորումը, որը պատրաստել է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Ճստիկ-պստիկ», «Համով զրույց», «Կարոտ», «Նորք 97» հեռուստափառատոնը, «Նորք» հեռուստատեսության ամանորյա ծրագրերը և այլն: 1998-2002թթ զբաղվել է պրոդյուսերական գործունեությամբ (համերգներ, հեռուստանախագծեր): 2002-08թթ եղել է «Հայ Թիվի» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը: Համահեղինակ է այնպիսի հեռուստանախագծերի, ինչպիսիք են՝ «Հապետ շոու», «Երեկոյան կոկտեյլ», «Վերնիսաժ», «Շաբաթ երեկո», «Կապիտալ» հեռուստախաղը և այլն: 2008թ. եղել է «Երկու աստղ» նախագծի պրոդյուսերը, 2010-13թթ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, 2011թ.՝ Հայաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կատարող պրոդյուսերը: 2013թ. ղեկավարել է «ԱրմՌուս ԹիՎի» հեռուստաընկերության հայաստանյան մասնաճյուղը: 2014-18թթ եղել է Հայաստանի Հեռարձակողների ասոցիացիայի նախագահը: 2017թ-ից հանդիսանում է «Arev.tv» հայկական համացանցային հեռուստաընկերության համահիմնադիրը: Հանդիսանում է «Օլդ Սքուլ» դպրոց-ստուդիայի համահիմնադիրը: