Հանրագիտարան

ՌՈՒԶԱՆՆԱ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է Կրասնոդարում: Եղել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կինը: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Սկզբնական շրջանում աշխատել է հաստոցային քանդակագործության բնագավառում: 1960-ականներից նրա գործերում ի հայտ են եկել քանդակագործության և ճարտարապետության տարրերի համադրումներ: Ստեղծագործություններից են` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի գլխավոր հուշապատը, (1965թ., տուֆ), «Արևելք», «Հասմիկ», «Գևորգ Բաշինջաղյան», «Կոմունար», «20 թիվ», «Կարբիդագործը», «Առատություն», «Դաշինք», «Ընտանիք» (1968թ., բրոնզ), «Գարուն» (1968թ., բրոնզ), «Վերածնունդ» (1972թ., բրոնզ), «Վարպետ Օհանը» դիմաքանդակը (1972թ., բրոնզ), «Կոմիտաս» դիմաքանդակը, «1988» կոմպոզիցիան (1988թ., բրոնզ) և այլն: Մահացել է Երևանում: