Հանրագիտարան

ՌՈՒՍԵԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Արտամետ գյուղում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ զրկվել է ծնողներից։ 1918-25թթ անցկացրել է Երևանի մանկատներում։ 1926թ. ավարտել է Երևանի Ա.Մյասնիկյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցը, 1930թ.` Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ասպիրանտուրայում։ 1936-71թթ, առանց ընդմիջման, ռուս գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում (1848թ-ից` պրոֆեսոր)։ Միաժամանակ 1948-49թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, 1949-51թթ՝ ԵՊՀ պրոռեկտորը, 1941թ-ից` ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի վարիչը, 1949թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ 1940թ. «Բելինսկին որպես Գոգոլի քննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1947թ. «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Գրել է «Լերմոնտովի կյանքը և գրական ստեղծագործությունը» (1941թ.), «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» (1949թ.), «Գորկին որպես պրոլետարական գրականության հիմնադիր» (1956թ.), «Ռուս գրականության ուրվագծեր» (1960թ.), «Տոլստոյը և հայ գրական կյանքը» (1964թ.) և գրականագիտական այլ ուսումնասիրություններ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: