Հանրագիտարան
ՌՈՒՍՈՒԴԱՆԱ ԹԱՎՐԻԶՅԱՆ
Բալետի արտիստ
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դիրիժոր Միքայել Թավրիզյանի կինը: 1928թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պարարվեստի ուսումնարանը, եղել է Ա.Վագանովայի աշակերտը: Երկար ժամանակ եղել է Լենինգրադի Միխայլովսկի թատրոնի մենապարուհի: 1935-57թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում որպես մենապարուհի: 1962թ. տեղափոխվել է Մոսկվա: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: