Հանրագիտարան

ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1993թ. հունիսի 6-ին, Երևանում: 2014թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետը` դերասանական արվեստ մասնագիտացմամբ: Ուսանողական տարիներին ընկերների հետ հիմնադրել է «ՊԻԿ» մշակութային նախագիծը, որի շրջանակում իրականացրել է մի շարք բեմադրական նախագծեր: Որպես ռեժիսոր, 2014թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Ա.Իրադյանի համանուն երաշժտական պոեմի հիման վրա բեմադրել է «Ինքնասպանի գրառումները» բալետային ալտերնատիվ փսիխոդրաման: 2015թ. բեմադրել և խաղացել է «Էգոիստ» մոնոներկայացումը: Խաղացել է նաև Ի.Վիրիպաևի «Պատրանքներ» (2014թ.), Ն.Գոգոլի «Վհուկը» (2015թ.), Տ.Դորսթի «Ես այստեղ եմ» (2015թ., բոլորը՝ Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն) ներկայացումներում: Նկարահանվել է Լ.Մինասյանի «Բռավո, վիրտուոզ» (2015թ.), Մ.Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» (2016թ.) ֆիլմերում: 2016թ. «Էգոիստ» մոնոներկայացման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասան: 2018թ. «Կյանքի ու կռիվ» ֆիլմի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: