Zark Foundation

Սամվել Ղազարյան

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Ծնվել է 1949թ. հուլիսի 20-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1978-90թթ դասավանդել է նույն ինստիտուտում: Գործերին բնորոշ են պլաստիկ ձևերի հստակությունը, հավասարակշռվածությունը, գաղափարների փիլիսոփայական իմաստավորումը: Գործերից են՝ «Կանոն» (1979թ.), «Հավասարակշռություն» (1984թ., Տաշքենդ), «Ծովինար» (1985թ., Իջևան), «Հայոց պատմություն», «Փոքր Մհեր» (երկուսն էլ՝ 1989թ.), «Դժոխքի դուռը» (1994թ.), «Ավետում» (1998թ.), Կոմիտասի կիսանդրին (2005թ., Քվեբեկ, Կանադա) և այլն: Հեղինակել է նաև Վոլֆգանգ Գյոթեի «Էդմոնտ» (1998թ.), Ֆեոդոր Դոստոևսկու «Դեռահասը» (2003թ.) գործերի ձևավորումները, գրաֆիկական թերթեր: Քանդակներից տեղադրված են Մոսկվայում, Քիշնևում, Բիշքեկում, Սամարղանդում: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում և այլուր: 1984թ. արժանացել է Տաշքենդի քանդակի համաժողովի մրցանակի, 1986թ.՝ Թբիլիսիի բիենալեի արծաթե մեդալի: Դարձել է «Ռիգա-88» միջազգային կվադրենալեի մրցանակների և ոսկե մեդալների, 10-րդ (գավաթ, 1992թ.), 11-րդ և 13-րդ (1994թ., 1998թ., ոսկե մեդալներ, Ռավեննա) միջազգային բիենալեների դափնեկիր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1997թ., 2003թ., 2011թ., 2013թ.):