Ծնվել է Ադրբեջանի Շաքի քաղաքում: 1959թ. ավարտել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, 1968թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1973-2003թթ եղել է Գրականության, արվեստի և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենը, միաժամանակ Հայ եկեղեցու պատմություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Աշխատությունները վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու պատմությանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների, հոգևոր մշակութային նշանավոր գործիչների կյանքին ու գործունեությանը: Հրատարակվել են նրա «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության՝ 1921-1938թթ» (1994թ.), «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության՝ 1866- 1882թթ» (մատենաշար, 13հ., 2004թ.), «Մայր աթոռ Ս. Էջմիածինը Առաջին Հանրապետության տարիներին՝ 1918-20թթ» (գիրք 4, 1997թ.) և այլ աշխատություններ: 2001թ. ստացել է բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչման: 2000թ. արժանացել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Մահացել է Երևանում: