Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հայկական բալետի հիմնադիրներից: 1927թ. ավարտել է Թիֆլիսի Մ.Պերինիի բալետային ստուդիան, 1932թ.` Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը: 1927-29թթ եղել է Թիֆլիսի, 1932-38թթ` Լենինգրադի օպերային, 1938-60թթ` Երևանի օպերայի և բալետի թատրոնների մենապարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Երջանկություն» (Արմեն), Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Վացլավ, Գիրեյ), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Դավիթ), Լ.Դելիբի «Կոպելիա» (Ֆրանց), Է.Հովհաննիսյանի «Մարմար» (Բակուր) և այլն: 1938թ-ից դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում: Նրա աշակերտներից են եղել Թերեզա Գրիգորյանը, Վանուշ Խանամիրյանը, Ս.Մինասյանը, Մ.Ռաթևոսյանը, Հովհաննես Դիվանյանը և ուրիշներ: 1945թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: