Zark Foundation

Սերգեյ Հարությունով

Սերգեյ Հարությունով

Ազգագրագետ

1 հուլիս, 1932 - 21 դեկտեմբեր, 2023

Ծնվել է Թիֆլիսում: 1954թ. ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի ճապոնական բաժինը: 1957թ-ից աշխատել է Ռուսաստանի ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստիտուտում, եղել է Կովկասի ժողովուրդների բաժնի վարիչը: 1958թ-ից ազգագրական աշխատանք է կատարել Ռուսաստանի հյուսիսում, Ճապոնիայում, Վիետնամում, Հնդկաստանում, 1972թ-ից ազգագրության հատուկ դասախոսություններ է կարդացել նաև Երևանի պետական համալսարանում: 1970թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1976թ., 1978թ., 1982թ., 1984թ., 1988թ. ԵՊՀ գիտարշավախմբի կազմում ազգագրական ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում: Հրատարակվել են նրա «Ճապոնացիների ժամանակակից կենցաղը» (1968թ.), «Սառուցյալ օվկիանոսի ափերի մոտ» (1984թ.), «Ժողովուրդներ և մշակույթներ. զարգացում և փոխազդեցություն» (1989թ.) աշխատությունները: 1983թ. Երևանում նրա հեղինակակությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Կենսաապահովության մշակույթը և էթնոսը» աշխատությունը: 1990թ-ից եղել է ՌԴ ԳԱ թղթակից անդամ և Մարդաբանների և ազգաբանների համառուսաստանյան միության նախագահը: Մահացել է Մոսկվայում։