Հանրագիտարան

ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գրաքննադատ

Ծնվել է 1945թ. հունվարի 31-ին, ՌԴ Սարատովի մարզի Տերնովի շրջանի Կվասնիկովկա գյուղում: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Աշխատել է հայկական հեռուստատեսությունում: 1975թ-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում, որտեղ 1981թ-ից եղել է գլխավոր խմբագրի տեղակալը: Հեղինակել է ժամանակակից հայ գրականությանը նվիրված հոդվածներ և հրապարակախոսական նյութեր: ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների միության նախագահն է, Հայաստանի ժուռնալիստների միության, 1984թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ է: