Zark Foundation

Սիլվանա Միրիջանյան

Սիլվանա Միրիջանյան

Քանոնահար

Ծնվել է 2001թ. հուլիսի 3-ին, Երևանում: 2007-16թթ նախնական երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Հ.Իգիթյանի անվան երաժշտական դպրոցում: 2016-20թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների, արժանացել է Գրան Պրի մրցանակի և պատվոգրերի։ 2020թ-ից սովորում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականության բաժնում որպես քանոնահար և դիրիժոր: 2016-18թթ նվագել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Տոնիկա» ժողովրդական գործիքների անսամբլում։ 2017թ-ից նվագում է «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական գործիքների անսամբլում։ Մասնակցել է մի շարք բարեգործական համերգների։ 2022թ-ից աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբում որպես երաժիշտ: