Հանրագիտարան

ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1928թ. ավարտել է Բաքվի թիվ 22 իննամյա դպրոցը, 1931թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1936թ.՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղարվեստի, գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի արևմտաեվրոպական գրականության բաժինը։ 1931-33թթ աշխատել է Աշտարակում, սկզբում որպես ժողկրթբաժնի վարիչ, ապա «Այգեգործ» թերթի քարտուղար։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1936-ից դասախոսել ու պաշտոնավարել է Երևանի բուհերում: 1946-47թթ և 1952-54թթ եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1947-51թթ՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղարը, 1948-58թթ՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1952-54թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Գրական-քննադատական գործունեությունն սկսել է 1931թ-ից: Հրատարակել է մենագրություններ, հոդվածներ, ընդարձակ ներածականներ, գրել բուհական ձեռնարկներ, որ ընդգրկում են գրականագիտության ամենատարբեր ոլորտներ (հայ դասական, ժամանակակից, ռուս դասական, արտասահմանյան գրականություններ) ու խնդիրներ։ Լայն ընդգրկումն ու բազմաբովանդակությունը նրան օգնել են հայ գրականության զարգացման պրոցեսը դիտելու համաշխարհային գրական պրոցեսին սերտաճած։ 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1967թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է ՀԽՍՀ 3-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ 1967թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: