Zark Foundation

Սոնա Սեֆերյան

Սոնա Սեֆերյան

Լեզվաբան, թարգմանիչ

3 հուլիս, 1939 - 8 հունիս, 2017

Ծնվել է Հալեպում։ 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը։ 1963-65թթ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի բարձրագույն մանկավարժական կուրսերն անցնելուց հետո, դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել են ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970թ.), «Աստղիկ» տարեգիրքը (1988թ.), «Սահակ Պարթև» հրատարակչությունը (1990թ.)։ Եղել է Շեքսպիրագիտության կենտրոնի ղեկավարը, Երիտասարդ թարգմանիչների ասոցիացիայի պատվավոր անդամ։ Նրա գրչին են պատկանում «Իմաստախոս Շեքսպիրը» (1986թ., 2010թ.), «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850-1950)» (2002թ.) աշխատությունները, համատեղ կազմված Հայերեն-անգլերեն, Անգլերեն-հայերեն բառարաններ, անգլիական, ամերիկյան գրականությունից (Լուիս Քերոլ, Ռ.Կիպլինգ, Ս.Ֆիցջերալդ և այլն) կատարված բարձրորակ թարգմանություններ։ 1988թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 2004թ.՝ դոկտորի գիտական աստիճան (2006թ-ից՝ պրոֆեսոր): Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների ու սեմինարների Հայաստանում, Անգլիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իտալիայում, Հունաստանում և այլուր: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Մահացել է Երևանում: