Zark Foundation

Սուսաննա Միլտոնյան

Սուսաննա Միլտոնյան

Տավղահար

2 հուլիս, 1940 - 7 հոկտեմբեր, 2022

Շուշանիկ Միլտոնյան
Ծնվել է Վենետիկում: 1959թ. ավարտել է Վենետիկի Բենեդիտո Մարչելլո կոնսերվատորիան՝ Մարգարիտ Չիկոնյարիի դասարանը, ապա սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Պիեր Ժամեի դասարանում: 1959թ. դարձել է Թել Ավիվում կայացած տավղահարների առաջին միջազգային մրցույթի դափնեկիր: Համերգային ելույթները սկսվել են 13 տարեկան հասակից: Շրջագայել է աշխարհի շատ երկրներում, իսկ Հայաստանում առաջին անգամ հանդես է եկել 1968թ.։ 1962թ. դարձել է Փարիզի ազգային կոնսերվատորիայի, 1964թ.՝ Ժնևի (Շվեյցարիա), 1971թ.՝ Մարսել Տուրնիեի անվան և տասնյակ այլ միջազգային մրցույթների դափնեկիր։ 1960թ-ից բնակվել է Փարիզում, ապա տեղափոխվել Բելգիա, որտեղ դարձել է Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը: Համերգային հայտագիրն ընդգրկել է հնագույն երաժշտությունից մինչև նորագույնը: 1972թ. Նյու Յորքում մասնակ­ցել է հայ մշակույթի փա­ռատոնին: Աշխատել է բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտների և դիրիժորների հետ, ձայնագրվել մի շարք նվագախմբերի կազմում: Երկար տարիներ դասավանդել է Բրյուսելի կոնսերվատորիայում և «Կիժի» ակադեմիայում (պրոֆեսոր): Մահացել է Բրյուսելում: