Ծնվել է 1940թ. հունվարի 12-ին, Ստեփանակերտում: 1962-69թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկայի և տելեմեխանիկայի ֆակուլտետում: 1971թ-ից աշխատում է որպես մարզական մեկնաբան: Առաջին ռեպորտաժը եղել է 1971թ. սեպտեմբերի 6-ին՝ ԽՍՀՄ բարձրագույն լիգայի «Արարատ» - «Պախտակոր» ֆուտբոլային խաղից: 1996թ-ից «Ֆուտբոլ +» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիրն է: 1965թ. շաշկու Հայաստանի չեմպիոնատում զբաղեցրել է երկրորդ տեղը: 1974թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 1979թ. դարձել է լրագրողների շախմատի չեմպիոն: 1984թ. արժանացել է պատվոգրի՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի հետ սերտ համագործակցության համար: Ստացել է շաշկու և շախմատի սպորտի վարպետության թեկնածուի աստիճան: Որպես մարզական մեկնաբան և լրագրող հանդես է եկել Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, «Արմենիա» հեռուստաընկերությունում, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Կոմունիստ», «Հայրենիքի ձայն», «Ազգ», «Ֆուտբոլ+» թերթերում: 1998-2002թթ եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավարը, 1982թ., 1994թ. և 1998թ. ֆուտբոլի աշխարհի, 1996թ.՝ Օլիմպիական մրցամարտի ֆուտբոլի ֆինալի, 1996թ. և 2000թ.՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատների ռեպորտաժների մեկնաբանը: 1997թ. արժանացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի կոչման, 2001թ.՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվոգրի: