Հանրագիտարան
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրականագետ, թատերագետ
Ծնվել է Բաթումիում: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական բաժինը: 1931թ-ից դասավանդել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, 1944-78թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1940թ. «Պեպո» կատակերգության ստեղծագործական պատմությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1932-34թթ աշխատել է որպես «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ: 1934-36թթ եղել է Պետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչի տեղակալը: 1936-42թթ, որոշ ընդմիջումներով, աշխատել է Արմֆանում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1941-45թթ եղել է ՀԽՍՀ ժողկոմխորհրդին կից արվեստի գործերի վարչության պետի տեղակալը, 1947-49թթ՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահը, «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիրը, 1955-57թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, 1972-73թթ՝ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագիրը։ Հրատարակել է Սայաթ-Նովայի, Գաբրիել Սունդուկյանի, Գևորգ Չմշկյանի, Միհրդատ Ամրիկյանի, Արուս Ոսկանյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ցոլակ Ամերիկյանի, Ալեքսանդր Աբարյանի, Ֆերդինանդ Բժիկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մուրադ Կոստանյանի մասին մենագրություններ, ինչպես և «Լենինի կերպարը հայ բեմում» (1970թ.), «Ստանիսլավսկու սիստեմը և հայ թատրոնը» (1964թ.), «Սովետահայ թատրոն» (1968թ.), «Հայ նորագույն թատրոնն Ադրբեջանում» (1972թ.) և այլ գրքեր: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: