Հանրագիտարան

ՍՊԱՐՏԱԿ ԿՆՏԵՂՑՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Նույն թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: Լավագույն գործերից են Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (1966թ., ՀԼԿԵՄ մրցանակ` 1967թ.), Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը (1981թ.): Նրա մասնակցությամբ ու նախագծերով Երևանում կառուցվել են Հանրապետության հրապարակի «Յոթն աղբյուր»` Երևանի 2750-ամյակին նվիրված աղբյուր-հուշարձանը (1968թ.), ԵՊՀ ֆիզիկայի ԳՀԻ լաբորատորիաների համալիրը (1976թ.), Նորքի զանգվածի 7, 8, 9 միկրոշրջանները (1980թ.), բնակելի տներ Երևանում, Քաջարանում, Ագարակում և այլն: 1995թ. դարձել է «Տարվա լավագույն նախագիծ» միջազգային ստուգատեսի դափնեկիր: 1970թ. Երևանում տեղադրված «Ջրավաճառ տղան» քանդակի ճարտարապետն է: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: