Zark Foundation

Վան Արյան

Վան Արյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վիլյամ Պողոսյան
Ծնվել է 1949թ. հունիսի 29-ին, ՀՀ Ձորագյուղ գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Որպես գրական աշխատող և ֆոտոլրագրող աշխատել է տարբեր պարբերականներում: Նրա մանկական պիեսները բեմադրվել են հանրապետական թատրոններում: Թարգմանել և տպագրության է պատրաստել մինչկոլոմբոսյան շրջանի լատինաամերիկյան ժողովուրդների պոեզիայի ընտրանին: Նրա պատմվածքները լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, բուլղարերեն: Որպես կինոռեժիսոր և սցենարիստ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր: 1994թ. հիմնադրել է «Վան Արյան» հրատարակչական-տպագրական մասնավոր համալիրը, որտեղ հրատարակել է ավելի քան 700 գիրք: Հրատարակչությունը հիմնադրել է տարբեր մատենաշարեր, որոնցից է «Արդի հայ թատերգությունը»: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Քո միակ անունը» (պատմվածքներ, 1988թ.), «Ոչ միայն փոքրերի համար» (2008թ.), «Անտեսանելի շղթա» (2009թ.), «Ընդամենը» (2010թ.) և այլ գրքեր: 2009թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։