Zark Foundation

Վաչե Թովմասյան

Վաչե Թովմասյան

Դերասան

Վաչագան Թովմասյան
Ծնվել է 1986թ. հուլիսի 15-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը, 2008թ.՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը: 2004թ. աշխատել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած ՈՒՀԱ ուսանողական լիգայում` որպես խմբագիր: 2005-10թթ եղել է «32 ատամ» ակումբի դերասան և սցենարի հեղինակ: 2006թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում` որպես «2 աստղ» նախագծի օրագրերի սցենարի հեղինակ: 2009-10թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` «3 պատ» նախագծի դերասան և սցենարիստ, «Մեր Բակը» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի ղեկավար: 2010-15թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես «Վիտամին ակումբ» նախագծի դերասան և սցենարիստ: Եղել է նաև «Բարի լույս» հաղորդման հաղորդավարը և «Շիլաշփոթ» մանկապատանեկան հաղորդման ստեղծագործական խմբի ղեկավարը: Նկարահանվել է «Կորած և մոլորված Հայաստանում» (2012թ.) ֆիլմում: 2015-17թթ եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» հունորային նախագծի գլխավոր դերակատարներից ու պրոդյուսերը: 2017-19թթ նկարահանվել է «Ոսկե դպրոց» հումորային նախագծում, որտեղ հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր։ Հանդես է եկել նաև «Երգիր թե կարող ես» երաժշտական նախագծում որպես հաղորդավար և «Կուկուռուզ» հումորային նախագծում՝ որպես դերասան և պրոդյուսեր: