Zark Foundation

Վասիլի Քաթանյան

Վասիլի Քաթանյան

Գրականագետ, դրամատուրգ

28 ապրիլ, 1902 - 15 փետրվար, 1980

Ծնվել է Մոսկվայում։ 1920թ. ավարտել է Թբիլիսիի գիմնազիան, որից հետո սովորել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում։ 1921թ-ից աշխատել է Թբիլիսիի Կովրոստայի խմբագրությունում և Վրաստանի լուսժողկոմատում։ 1923-27թթ եղել է Զակկնիգա հրատարակչության տնօրենի տեղակալը։ 1927թ. տեղափոխվել է Մոսկվա և աշխատել տարբեր խմբագրություններում։ «Նոր Լեֆ» ամսագրում աշխատել է Վլադիմիր Մայակովսկու հետ, մտերմացել նրա հետ, դարձել Մայակովսկու ամենաճանաչված կենսագիրը, նրա երկերի մեկնաբանը։ Նրա անմիջական մասնակցությամբ լույս է տեսել Վ.Մայակովսկու երկերի առաջին լիակատար ժողովածուն (1934-39թթ)։ Գիտական ծանոթագրություններով է օժտել այդ առաջին լիակատար ժողովածուի բոլոր վեց հատորները։ Նույն մասնակցությունը ցուցաբերել է նաև Մայակովսկու երկերի լիակատար ժողովածուի երկրորդ հրատարակության ժամանակ (1939-49թթ)։ Բացի այդ, նրա խմբագրությամբ են լույս տեսել Մայակովսկու մի շարք գրքեր։ Գրել է «Վ.Մայակովսկու կյանքի ու ստեծագործության տարեգրությունը» գիրքը, որը բանաստեղծի կյանքի ամենահանգամանալից վավերագիրն է։ Գիրքը ռուսերերն լույս է տեսել հինգ անգամ, թարգմանվել է նաև իտալերեն։ Գրել է նաև պիեսներ ու կինոսցենարներ։ 1938թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Մահացել է Մոսկվայում։