Ծնվել է Արևելյան Հայաստանի Կարսի մարզի Գորխանա գյուղում։ Եղել է Հայաստանի պետական պատմության թանգարանի բաժնի վարիչ, գիտական քարտուղարը։ Դասավանդել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտում: Հրատարակվել է նրա «Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը» (1950թ.), «Ուրվագծեր Սովետական Հայաստանի պատմության» (1958թ.), «Զեյթունի 1862 թվականի դյուցազնամարտը» (1962թ.) աշխատությունները: 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: