Zark Foundation

Վարդգես Թաթիկյան

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

5 հուլիս, 1888 - 6 ապրիլ, 1973

Ծնվել է Տրապիզոնում։ Ավարտել է տեղի ազգային դպրոցը։ 1907թ. աշխատել է Թիֆլիսում որպես «Մշակ» թերթի գրաշար: Կրել է նաև Ցոլակ, Մոծակ, Մկրատ, Վագր-Թաթ ծածկանունները։ 1910թ. նրա խմբագրությամբ Տրապիզոնում հրատարակվել է «Մոծակ» շաբաթաթերթը։ 1918թ. Հյուսիսային Կովկասում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, ապա Եսենտուկիում աշխատել է որպես ազգությունների հայկական գործերի կոմիսար։ 1925թ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում իբրև մամուլի բաժնի վարիչ։ Եղել է «Անաստված» միության պատասխանատու քարտուղար, հետո «Անաստված» ամսագրի խմբագիրը, 1934թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, 1936-52թթ՝ Երևանի պատմության թանգարանի տնօրենը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1909թ., Կ.Պոլսի «Կոհակ» ամսագրում: Հրատարակվել են նաև նրա «Մտքեր և պատկերներ» 1919թ., «Կոլխոզի հաղթանակի» (պիես, 1930թ.), «Պատկերներ» 1931թ., «Դեպքեր և դեմքեր» (հիշողություններ, 1961թ.), «Փոթորկալի ճամփաներով» 1970թ. գրքերը։ Մահացել է Երևանում։