Zark Foundation

Վարդուհի Վարդանյան

Վարդուհի Վարդանյան

Երգչուհի

27 հունիս, 1976 - 15 հոկտեմբեր, 2006

Ծնվել է Երևանում: 1986թ. հաճախել է Նաիրա Գուրջինյանի վոկալ խումբ: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1993թ.` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: 1994-99թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում և դպրոցում աշխատել որպես անգլերենի ուսուցչուհի: 1994թ. «Ջազ-փոփ» համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրիի» մրցանակի: 1995թ. աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում: 1996թ. մասնակցել է «Յալթա-Մոսկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթին և ստացել հատուկ մրցանակ: 1999թ. արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման, իսկ Բելառուսի «Զոլոտոյ շլյագեր» մրցույթում արժանացել 2-րդ մրցանակին: 2000թ. Բուլղարիայի և Մակեդոնիայի երաժշտական մրցույթների ժամանակ արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Նույն թվականին ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում և արժանացել 2-րդ մրցանակին: 2003թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2006թ. հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման: 2006թ-ից Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի կողմից սահմանվել է Վարդուհի Վարդանյանի անվան հատուկ մրցանակ: Թողարկվել է երգչուհու «Խառնաշփոթ» (2007թ.), «Только ты» (2007թ.), «Իմն ես» (2011թ.), «13 երգ՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին» (2008թ.) ձայնասկավառակները: Մահացել է ավտովթարից, ՀՀ Սևան-Մարտունի ճանապարհին: